Քաղաքական

«Չէի ուզենա վախեցնել ժողովրդին, բայց պետք է պատրաստ լինենք պաշտպանության». Սեյրան Օհանյան

«Չէի ուզենա վախեցնել ժողովրդին, բայց պետք է պատրաստ լինենք պաշտպանության». Սեյրան Օհանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի կարծիքով՝ խաղաղության օրակարգը խաբկանք է իշխանությունների համար։ 

Լրագրողների հետ ճեպազրույցում նա ասել է, որ Ալիևի հռետորաբանությունը չի փոխվել, որովհետև նա շարունակական պահանջներ է ներկայացնում. «Ամբողջությամբ հայաթափելով Արցախը, ըստ էության, ցեղասպանություն իրականացնելով Արցախի ու դրա ժողովրդի նկատմամբ, նրանք անցել են Հայաստանի նկատմամբ ճնշումներին»,- նշել է նա։

Օհանյանը տեղեկացրել է, որ իրենց խմբակցության պատգամավորները ծանոթացել են խաղաղության պայմանագրի նախագծերին. «Դրա փակ մասին չեմ անդրադառնա․ այնտեղ որևէ խոսք չկա այն պարտավորությունների մասին, որոնք պետք է իր վրա վերցնի Ադրբեջանը։ Նկատի ունեմ Հայաստանի տարածքից դուրս գալը, սահմանագծում և սահմանազատում իրականացնելը»,-ասել է նա։

Անդրադառնալով պատերազմի հավանականությանը՝ Սեյրան Օհանյանն ասել է. «Չէի ուզենա մեր ժողովրդին վախեցնել, բայց մենք այնպիսի իրավիճակում ենք, որ մշտապես պետք է պատրաստ լինենք երկրի պաշտպանությանը։ Այնտեղ, որտեղ բանակցություններն ավարտվում են, ակնհայտ է, որ սկսում են պատերազմական գործողությունները»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական