Քաղաքական

«Այստեղ էլ կա՝ իր անուն-ազգանունը գրել չգիտի, գիտությունների թեկնածու է». Ալեն Սիմոնյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Այստեղ էլ կա՝ իր անուն-ազգանունը գրել չգիտի, գիտությունների թեկնածու է». Ալեն Սիմոնյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ-ն քննարկում է Հայաստանի պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրինագիծը, որով առաջարկվում է վերացնել վաստակավոր և ժողովրդական արտիստի, նկարչի, գիտության գործչի և այլ կոչումներ։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն, անդրադառնալով օրինագծին, նշեց, որ այդ կոչումները սահմանել են սովետական ժամանակներում՝ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով. «Լուչիանո Պավարոտին կամ Մայքլ Ջեքսոնը ոչ մի երկրի ժողովրդական արտիստ չեն եղել, բայց նրանք կան, եղել ու մնում են որպես մարդկության համար արժեք»։ 

Ըստ Սիմոնյանի, Հայաստանում մականունավոր մարդիկ կան, որ վաստակավորի կոչում ունեն. «Այստեղ էլ կա, չեմ ուզում անունը տալ, իր անուն-ազգանունը գրել չգիտի, գիտությունների թեկնածու էր գնում, ստանում։ Այ հիմա ուղղում ենք այդ սխալը»։

ԱԺ նախագահի խոսքով՝ հարգանքն ու ժողովրդականությունը կոչումով չեն որոշվում:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական