«Չեք նկատել, որ այն ամենն, ինչ անում է հարևան երկրի ղեկավարը, անում է հայելային՝ կրկնելով այն ամենը, ինչ արել է հայկական կողմը տարիների ընթացքում»․ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Ըստ Սիմոնյանի՝ Ալիևը խոսում է բաների մասին, որով հակակշիռ է ստեղծում այն նարատիվներին, որոնք Հայաստանը 30 տարվա ընթացքում ստեղծել է․
«Մենք ասել ենք՝ Նախիջևանը Հայաստան է, Ղարաբաղը Հայաստան է, ասել ենք, որ գնալու ենք Բաքվում թեյ խմենք։ Մի խոսքով, այդ բառապաշարի մեջ ենք մտել։ Բայց կա պայմանագրային գործընթաց, որտեղ ամեն ինչ վերաբերվում է պայմանագրի երկու կողմին՝ Հայաստանին և Ադրբեջանին հավասարաչափ»,- ասել է Սիմոնյանը։