Քաղաքական

«Չկա որևէ կետ, որը խաղաղության պայմանագրով Հայաստանը միակողմանի պարտավորվում է». ԱԺ նախագահ

«Չկա որևէ կետ, որը խաղաղության պայմանագրով Հայաստանը միակողմանի պարտավորվում է». ԱԺ նախագահ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական բանակցություններին։ Նրա խոսքով՝ բանակցային գործընթացում ոչ մի կտրուկ փոփոխություն տեղի չի ունեցել, առաջարկների փոխանակումը շարունակվում է․ «Կարելի է ասել՝ դրական զարգացում կա»,- ասել է Ալեն Սիմոնյանը։ 

Խոսելով Ալիևի հռետորաբանությունից՝ նա ասել է, որ այն դուրս է փոխանակված թեզերից, որոնք տեղ են գտել բանակցություններում։ 

ԱԺ նախագահը խոսել է նաև խաղաղության պայմանագրի մասին՝ նշելով, որ չկա որևէ կետ, որը խաղաղության պայմանագրով Հայաստանը միակողմանի պարտավորվում է. «Բոլոր թեզերը, որ կան, վերաբերում են երկու կողմերին․ չկա թեզ, որ միայն Ադրբեջանը պետք է այսպիսի քայլ անի, կամ՝ Հայաստանը»,- ասել է նա։ Ըստ Սիմոնյանի՝ կա քննարկվող պայմանագիր, որի կետերով առաջ ենք գնում։ 

Նա վերահաստատել է, որ Հայաստանը պատրաստ է հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը։ 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական