Քաղաքական

Արմեն Գրիգորյանը կանցլեր Օլաֆ Շոլցի խորհրդականի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգը

Արմեն Գրիգորյանը կանցլեր Օլաֆ Շոլցի խորհրդականի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգը

Դավոսում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԳԴՀ կանցլեր Օլաֆ Շոլցի արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով խորհրդական Յենս Պլյոտների հետ։ 

Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Գերմանիայի միջև անվտանգության ոլորտում համագործակցելու օրակարգային հարցերի և ձևավորված երկկողմ փոխշահավետ համագործակցության հետագա խորացման հեռանկարների շուրջ:

Հանդիպմանը քննարկվել է նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգը, ինչի շրջանակներում ՀՀ ԱԽ քարտուղարը ներկայացրել է վերջին զարգացումները:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական