Քաղաքական

Արմեն Գրիգորյանը և Ջեյմս Օ'Բրայենը Դավոսում երկկողմ հանդիպում են ունեցել

Արմեն Գրիգորյանը և Ջեյմս Օ'Բրայենը Դավոսում երկկողմ հանդիպում են ունեցել

Հունվարի 14-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Դավոսում անցկացվող Ազգային անվտանգության հարցերով խորհրդականների 4-րդ հանդիպմանը երկկողմ հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենի հետ:

Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների և այդ հարաբերությունների օրակարգն առավել զարգացնելու հարցեր: Կողմերը նաև մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ընթացքի վերաբերյալ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական