Քաղաքական

Արմեն Գրիգորյանը Դավոսում քննարկել է ՀՀ-ԵՄ և ՀՀ-ԱՄՆ գործընկերության օրակարգերի հարցեր

Արմեն Գրիգորյանը Դավոսում քննարկել է ՀՀ-ԵՄ և ՀՀ-ԱՄՆ գործընկերության օրակարգերի հարցեր

Հունվարի 14-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Դավոսում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի արտաքին քաղաքականության գլխավոր խորհրդական Սայմոն Մորդյուի, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի դիվանագիտական ​​խորհրդական Ֆերնանդո Գիմարաեսի և Եվրոպական խորհրդի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով ավագ խորհրդական Մագդալենա Գրոնոյի հետ: 

Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ և ՀՀ-ԱՄՆ գործընկերության օրակարգերի հարցեր, ինչպես նաև ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին ցուցաբերվող օգնության օրակարգը, որն ուղղված է աջակցելու Հայաստանի անկախությանը, անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և ժողովրդավարությանը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական