Քաղաքական

Որ երկրներն են Հայաստանում դիվանագիտական ներկայացուցչություններ բացել

Որ երկրներն են Հայաստանում դիվանագիտական ներկայացուցչություններ բացել

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ դիվանագիտական հարաբերությունների հետագա զարգացման ու ամրապնդման նպատակով 2023թ. հիմնվել են Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև ՀՀ-ում նոր ռեզիդենտ դիվանագիտական ներկայացուցչություններ:

Կայացվել են որոշումներ բացել Հայաստանի Հանրապետության. 

- դեսպանություն Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում,

- գրասենյակ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում՝ Բելգիայում ՀՀ դեսպանության ներքո:

Նշյալ ներկայացուցչությունների պաշտոնական բացման արարողությունները տեղի կունենան 2024 թվականին:

ՀՀ-ում նոր դիվանագիտական ներկայացուցչություններ են հիմնել.
- Կանադան,
- Բելգիայի Թագավորությունը,
- Կատարի Պետությունը:

Երևանում բացվել են GIZ հայաստանյան գրասենյակը և KFW ներկայացուցչությունը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական