Քաղաքական

Հայաստանը Չինաստանում նոր դեսպան ունի

Հայաստանը Չինաստանում նոր դեսպան ունի

Հայաստանը Չինաստանում նոր դեսպան ունի. այդ պաշտոնում նշանակվել է Վահե Գևորգյանը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Վահե Գևորգյանին նշանակել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Պեկին)»,- ասվում է նախագահի հրամանագրում։ 

Նշենք, որ նախագահի այսօրվա մեկ այլ հրամանագրով էլ Սերգեյ Մանասարյանը հետ է կանչվել ՉԺՀ-ում, Թաիլանդում և Մոնղոլիայում ՀՀ դեսպանի պաշտոնից:

Հիշեցնենք, որ Վահե Գևորգյանը զբաղեցնում էր ՀՀ ԱԳ փոխնախարարի պաշտոնը, որից ազատվել էր հունվարի 10-ին։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական