ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը կենտրոնական բանկի նախագահին ասաց, որ, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, բանկերը հրաժարվում են մասնակցել թոշակառուներին հատկացվող հետվճարի ծրագրերին, որովհետև իրենց կողմից ստիպված են եղել 2,3 մլրդ դրամ վճարել․
«Բոլորս գիտենք, որ ձրի ճաշ չկա․ ինչ–որ մեկն այդ ճաշի փողը պետք է փակի։ Եվ, հավանաբար, այդ ճաշի փողը փակելու համար է, որ այսպես թաքնված սկսում են սակագները թանկացնել»,- ասաց Խաչատրյանը՝ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանին խնդրելով ներկայացնել իր մոտեցումը և հաստատել՝ ճի՞շտ են վերը նշված լուրերը, որ բանկերը հրաժարվում են։
Գալստյանի խոսքով՝ ի սկզբանե, երբ մոդելավորվում էր ծրագիրը, բացի բանկերից, «քեշբեքի» ծրագրին պետք է մասնակցեին իրական հատվածի բիզնեսի մի ստվար զանգված՝ առևտրի ցանցեր, դեղատներ։ Բայց վերջում ծրագրին մասնակցեցին միայն բանկերը և պետությունը։