Այսօր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանին հարցրեց, թե ինչու են, բավարարելով եվրոպական կառավարությունների ցանկությունները, Հայաստանից հեռացած անձանց, որոնք չեն ուզում ապրել Հայաստանում, պարտադրում մի բան, որը նրանք չեն ուզում։
Արփինե Սարգսյանը պարզաբանեց, որ սա ոչ թե ԵՄ պարտադրանքն է կամ Հայաստանի կողմից ճարահատյալ որևէ նախաձեռնություն, որ ինչ–որ պրոցես իրականացվի, այլ հարաբերությունների կանոնակարգմանն ուղղված երկկողմ պատրաստակամության օրինակ է, որը թույլ է տալիս հավաստել, որ Հայաստանը պատրաստակամ է ընդունել իր այն քաղաքացիներին, որոնք ոչ թե օրինական հիմքերով են բնակվում ԵՄ անդամ կամ որևէ այլ երկրում, այլ, ընդհակառակն, նրանց, որոնց ինքնությունը չպարզված է, փաստաթղթավորման խնդիրներ ունեն և այլն։
Մանրամասները՝ տեսանյութում