Քաղաքական

Քննարկվել է Խաղաղության եվրոպական գործիքակազմի միջոցով ՀՀ-ին աջակցություն ցուցաբերելու գործընթացը

Քննարկվել է Խաղաղության եվրոպական գործիքակազմի միջոցով ՀՀ-ին աջակցություն ցուցաբերելու գործընթացը

Հունվարի 9-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության վարչության պետ Րորի Դոմմի ղեկավարած պատվիրակությանը:

ՀՀ ԱԽ քարտուղարը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և կարևորել անվտանգության ոլորտում ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացումը: Գրիգորյանը նշել է, որ ԵՄ-ի հետ համագործակցությունը նպաստում է տարածաշրջանում կայուն անվտանգային միջավայր ունենալուն:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Խաղաղության եվրոպական գործիքակազմի միջոցով Հայաստանին աջակցություն ցուցաբերելու գործընթացի ընթացքին:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական