Քաղաքական

«Սա ազդակ է նաև՝ ինձ, թե ինչպես պետք է աշխատել». նախարար

«Սա ազդակ է նաև՝ ինձ, թե ինչպես պետք է աշխատել». նախարար

«Բոլորս տեսանք վարչապետի այցերի արդյունքում հրաժարականներ և համապատասխան պաշտոնյաների դեմ կիրառված սանկցիաներ՝ այն առումով, որ թերի աշխատանքը պետք է ունենա իր հետևանքները». այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։

Պարզաբանելով, թե արդյո՞ք հրաժարականներից հետո քրեական վարույթներ նախաձեռնվել են, Մինասյանն ասաց, որ իր ունեցած տեղեկություններով՝ դեռևս հարուցված չեն։ Մինասյանի խոսքով՝ իրավապահները, մասնավորապես՝ հակակոռուպցիոն կոմիտեն, ուսումնասիրում են, որպեսզի հասկանան՝ մրցույթի հայտարարման տեխնիկական առաջադրանքներում և աշխատանքի ընդունման ակտերում կա՞ անհամապատասխանություն, թե՞ ոչ։

Մինասյանի կարծիքով՝ շատ նորմալ գործընթաց է, երբ ղեկավարը տեսնում է, որ որևէ գերատեսչություն թերանում է, ու լինում են հետևանքներ։

Նախարարի խոսքով՝ կատարվածը ազդակ է գերատեսչություններին և դրանց ղեկավարներին. «Սա ազդակ է գերատեսչություններին, նախարարներին, նաև՝ ինձ, թե ինչպես պետք է աշխատել, ինչ նոր նշաձող է սահմանվում երկրի ղեկավարի կողմից»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական