Քաղաքական

«Որևէ մեկդ չտաք բացատրություն, կգաք, ու կասեք՝ այս հարցը լուծված է». վարչապետ

«Որևէ մեկդ չտաք բացատրություն, կգաք, ու կասեք՝ այս հարցը լուծված է». վարչապետ

«Ինձ այլևս պետք չեն պրոբլեմների բացատրություններ, ինձ պետք են պրոբլեմների լուծումներ»,- հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության նիստում ասելով,- «Խնդրում եմ ինձ որևէ մեկդ չտաք բացատրություն, թե ինչու է այսինչ բանն այսպես։ Կգաք, ու կասեք՝ այս հարցը լուծված է, ու չբացատրեք էլ, թե ինչպես։ Ինձ կարևոր է, որ հարցը լուծված լինի»։

Նրա խոսքով, պետք չեն պաշտոնյաներ, որոնք հարցեր են բարձրացնում. «Մեզ պետք են պաշտոնյաներ, որոնք հարցեր են լուծում»։

Վարչապետի խոսքով, շենքից դուրս էլ բազմաթիվ մարդիկ սոցիալական ցանցերում հարցեր են բարձրացնում. «Մենք ի՞նչ է՝ մարդկանց հարց բարձրացնելու համար պաշտոն ու աշխատավարձ ենք տալի՞ս։ Ոչ, չենք տալիս։ Հետևաբար, ովքեր այստեղ են, իրենք հարցեր չպետք է բարձրացնեն, իրենք հարցերը պետք է լուծեն, որովհետև բոլոր հարցերը բարձրացված են»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական