«Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանն անդրադարձել է «Զվարթնոց» օդանավակայանում իրեն բերման ենթրկելու միջադեպին։
«Շատերին դեռ մտահոգում է «Զվարթնոց» օդանավակայանում տեղի ունեցած միջադեպը։
Հասկանալու համար՝ ես ճամփորդության էի մեկնում և ինձ հետ վերցրել էի օրինական ճանապարհով ձեռք բերված զենք, բայց ուղեբեռի հետ շփոթմունք էր եղել, որի պատճառով համապատասխան փաստաթղթերը կարողացա տրամադրել երեք ժամ ուշացումով։
Հիմա ամեն ինչ կարգին է, ես և ընտանիքս ԱՄԷ-ում ենք։
Իրավական հարցերն ամբողջությամբ լուծվել են»,- հայտնել է նա ֆեյսբուքի էջում։