Քաղաքական

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Էբրահիմ Ռայիսիին

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Էբրահիմ Ռայիսիին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիին՝ Քերմանում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:
 
«Սրտի խորը կսկիծով տեղեկացա այսօր Քերմանում տեղի ունեցած ողբերգության վերաբերյալ, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են անմեղ մարդիկ։ 
 
Այս ծանր պահին Հայաստանի Հանրապետության ժողովրդի և անձամբ իմ անունից, Ձե՛րդ գերազանցություն, թույլ տվեք վշտակցության խոսքեր հղել զոհերի բոլոր հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթել բոլոր վիրավորներին»,- ասված է հեռագրում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանում 88 մարդ է զոհվել գեներալ Ղասեմ Սոլեյմանիի գերեզմանի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական