Քաղաքական

ԱՄՆ-ը Հարավային Կովկասը դիտարկում է որպես պլացդարմ Մոսկվայի դեմ երկրորդ ճակատ բացելու համար. Գալուզին

ԱՄՆ-ը Հարավային Կովկասը դիտարկում է որպես պլացդարմ Մոսկվայի դեմ երկրորդ ճակատ բացելու համար. Գալուզին

ԱՄՆ-ը Հարավային Կովկասը դիտարկում է որպես պլացդարմ Մոսկվայի դեմ երկրորդ ճակատ բացելու համար: Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը:
«Վաշինգտոնում վաղուց չեն թաքցնում, որ Հարավային Կովկասը դիտարկում են որպես պլացդարմ Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու համար», - ասել է նա:

Ռուս դիվանագետի խոսքով՝ այս ամենն արմատապես հակասում է տարածաշրջանի ժողովուրդների իրական շահերին։ 

Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել էր, որ Հայաստանը Արևմուտքի մատուցմամբ կամ հուշումով ցույց է տալիս արտաքին քաղաքականությունը արմատապես վերակողմնորոշելու մտադրություն:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական