ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Միսակ Բալասանյանը հետ է կանչվել Իրաքում Հայաստանի դեսպանի պաշտոնից։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի, Միսակ Բալասանյանին հետ կանչել Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասված է հրամանագրում:
Միսակ Բալասանյանն Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան էր նշանակվել 2023 թվականի սեպտեմբերի 5-ին։
Նշենք, որ Միսակ Բալասանյանը ԱԺ նախկին փոխնախագահ, Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին է։