Քաղաքական

Փոփոխություն ՀՀ կառավարության կազմում. պաշտոնական

Փոփոխություն ՀՀ կառավարության կազմում. պաշտոնական

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝  Ռոբերտ Խաչատրյանն ազատվել է ԲՏԱ նախարարի պաշտոնից։ 

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի, Ռոբերտ Խաչատրյանին ազատել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնից»,- ասվում է հրամանագրում։

Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ այդ պաշտոնում նշանակվել է Մխիթար Հայրապետյանը։ 

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի, Մխիթար Հայրապետյանին նշանակել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար»,- ասվում է հրամանագրում:

Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ  Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և որ այդ պաշտոնում կնշանակվի Մխիթար Հայրապետյանը։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական