2023 թվականն առանձնապես ակտիվ չէր կադրային տեղաշարժի առումով։
Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքի փոփոխությունների՝ ուժի մեջ մտնելուց հետո, երբ ստեղծվեց ՆԳ նախարարությունը, հունվարի 9-ին Վահե Ղազարյանը նշանակվեց նախարար։
Նշանակվեցին նաև ՆԳ նախարարի տեղակալներ, ոստիկանության պետ, փրկարար ծառայության պետ։

Հունվարի 23-ին Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնից իր հրաժարականի մասին հայտարարեց Քրիստիննե Գրիգորյանը։ Պատճառաբանությունը այլ աշխատանքի անցնելն էր։
Հոկտեմբերի 4-ին Քրիստիննե Գրիգորյանը նշանակվեց Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության պետ։

Հունվարի 30-ին հայտնի դատավոր Մնացական Մարտիրոսյանը նշանակվեց Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:

ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Դավթյանը մարտի 3-ին նշանակվեց վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի նախագահ։

Հունիսի 28-ին, երբ դադարեց արտակարգ իրավիճակների նախարարության գործունեությունը, Արմեն Փամբուխչյանն ազատվեց ԱԻ նախարարի պաշտոնից։

Սեպտեմբերի 5-ին Վիկտոր Բիյագովը ետ կանչվեց ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցչի պաշտոնից:

Հոկտեմբերի 10-ին Երևանի քաղաքապետ ընտրվեց Տիգրան Ավինյանը։
Նշանակվեցին նաև քաղաքապետի տեղակալներ՝ Արմեն Փամբուխչյանը, Լևոն Հովհաննիսյանը, Սուրեն Գրիգորյանն ու Սարգիս Մադաթյանը։

Նոյեմբերի 14-ին պատգամավորական լիազորությունները ստանձնեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, որին մանդատը բաժին էր հասել Արմեն Չարչյանի ինքնաբացարկից հետո հետո։
