Քաղաքական

2023-ին քանի անգամ են հանդիպել Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը

2023-ին քանի անգամ են հանդիպել Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը

Radar Armenia-ն ներկայացնում է, թե 2023թ. քանի անգամ են հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Եվ այսպես․

  • Փետրվարի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի համաժողովի շրջանակում մասնակցել է Հարավային Կովկասի հարցերով պանելային քննարկմանը՝ «Շարժե՞լ սարերը. անվտանգության կառուցումը Հարավային Կովկասում» խորագրով: Քննարկմանը մասնակցել են նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը:
  • Մայիսի 14-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոխորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:
  • Մայիսի 25-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին: Այցի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Ապա տեղի է ունեցել նաև ՀՀ վարչապետի, ՌԴ նախագահի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպում:
  • Հունիսի 1-ին Քիշնևում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնգակողմ հանդիպումը:
  • Հուլիսի 14-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:
  • Դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում տեղի են ունեցել ոչ պաշտոնական շփումներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև։ Երկու երկրների ղեկավարները երկկողմ ձևաչափով քննարկվել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգին վերաբերող հարցեր։ 

Հայկ Մագոյան

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական