2024թ. «հարուստ» է լինելու նախագահական ընտրությունների առումով։
Ադրբեջանում նախագահական ընտրությունները լինելու են արտահերթ։ Իլհամ Ալիևը ստորագրել է հրամանագիր, ըստ որի՝ արտահերթ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024թ․ փետրվարի 7-ին։

Նախագահական ընտրություններ են սպասվում նաև ՌԴ-ում, բայց՝ հերթական։ Ընտրությունները կանցկացվեն 2024թ․ մարտի 15-17-ը։ ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն պաշտոնապես առաջադրվել է որպես նախագահի թեկնածու։

2024թ. տեղի կունենան նաև Եվրախորհրդարանի ընտրությունները։ Դրանք կանցկացվեն հունիսի 6-9-ը։ Այս ընտրությունները լինելու են 10-րդրը 1978թ. առաջին ընտրություններից ի վեր, և առաջինը՝ Brexit-ից հետո։

ԱՄՆ նախագահի ընտրությունները տեղի կունենան տարեվերջին՝ 2024թ. նոյեբերի 5-ին։ ԱՄՆ-ն ընտրելու է իր 60-րդ նախագահին։
