«Հայաստանի կառավարիչը խոստովանեց, որ ինքը ԼՂ-ն զոհաբերել է գիտակցաբար»․ այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցում հնչեցրած մտքերին։
«Երբ նա խոսում է ինչ–որ մահակների մասին, նշանակում է՝ իր համար ԼՂ հարցը մահակ էր Հայաստանի գլխին։ Ուղղակի չհասկացա՝ ո՛ր մահակների մասին էր խոսում, կամ ովքեր էին այդ մահակները պարզել Հայաստանի գլխին․ համանախագահնե՞րը, որոնք 5 անգամ գրավոր հայտարարություն են տարածել ԼՂ վերջնական կարգավիճակի մասին, որ այն պետք է որոշվի ազատ կամարտահայտությամբ։ Ո՞ւմ մասին էր ասում, որ մահակ են պարզել Հայաստանի գլխին։ Միգուցե այն երկրի՞, որը մեզ միլիարդներով անվճար և զեղչված գներով սպառազինություն է մատակարարել, ինչը ինքն ամբողջությամբ ինքը հանձնել է Ադրբեջանին։ Բայց գոնե հասկացանք բոլորս իր խոստովանությունը․ նա շատ ճիշտ էր ասում՝ գիտակցաբար է զոհել Ղարաբաղը»,- ասաց Սարգսյանը։