Քաղաքական

«Երկու տարի խնդրում էի Հայաստանին ընդունել ԵԱՏՄ». Սարգսյան

«Երկու տարի խնդրում էի Հայաստանին ընդունել ԵԱՏՄ». Սարգսյան

«Եթե մենք չշարունակեինք մեր հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ, միլիարդավոր դոլարների սպառազինություն չէինք ունենա». նախկին նախագահ Սերժ Սարգսյանը նման հայտարարություն արեց այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին։ 

Ըստ նրա՝ եթե Հայաստանը չանդամակցեր ԵԱՏՄ-ին, այսօրվա Հայաստանի տնտեսությունը «չոքելու էր», որովհետև տնտեսությունը զարգանում է ներկրում-արտահանումով․ «Ես երկու տարի անդամակցող երկրներին խնդրում էի Հայաստանին ընդունել այդ կառույց․ շատ պարզ պատճառով, որովհետև այդ կառույցին չանդամակցելը բերելու էր այն վիճակին, ինչ ստեղծվել էր Մոլդովայում, Վրաստանում, Ուկրաինայում»,- ասել է նա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական