Քաղաքական

«Պնդումը, թե ՀՀ-ն քննադատում է ՌԴ-ին, չի համապատասխանում իրականությանը». Միրզոյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Պնդումը, թե ՀՀ-ն քննադատում է ՌԴ-ին, չի համապատասխանում իրականությանը». Միրզոյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Պնդումը, թե Հայաստանը բարձր մակարդակով քննադատում է Ռուսաստանին, թերևս, այնքան էլ չի համապատասխանում իրականությանը,- հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Միաժամանակ, ըստ նրա, եղել են մի շարք խնդիրներ, որոնց մասին հայկական կողմը բարձրաձայնել է. «Այդ խնդիրները վերաբերում են առաջին հերթին ռուսական երկկողմ, և ՀԱՊԿ շրջանակներում ՀՀ ունեցած ակնալիքներին, այդ ակնկալիքների արդարացմանը կամ չարդարացմանը»։

Ըստ նրա, եղել են խնդիրներ, եղել են ՀԱՊԿ-ից սպասելիքներ, որ չեն իրականացվել, և այդ մասին բարձրաձայնել են․

«Ես չեմ կարծում, որ երբևէ լսած լինեք, որ ԵԱՏՄ մասով նույնպիսի ակնկալիքների չկատարում լինի, ինչ ՀԱՊԿ պարագայում է եղել։ Կարծում եմ՝ ԵԱՏՄ-ն շարունակում է արդյունավետորեն գործել մեր պարագայում»,- ասել է նա։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական