ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ՀՀԿ-ական Հայկ Մամիջանյանը հայտարարել է, թե ՀՀԿ-ն իշխանությանը հեռացնելու համար որպես առաջնային գործիք դիտարկում է փողոցային պայքարը:
«Հանրապետականի հանրային խոսքին հետևողները գիտեն, որ այդ ծրագիրը կա, այդ ծրագրի իրագործման պլանները կային, որոնք խախտվեցին և խաթարվեցին բոլորիս հայտնի իրադարձություններով:
Քաղաքականությանը քիչ թե շատ հետևող մարդիկ կարող են հասկանալ, թե քանի անգամ են հանրապետականները այդ մասին խոսել, փուլ առ փուլ ակնարկելով և պատմելով դրա մասին:
Այդ ծրագիրը շարունակվում է լինել, գոյություն ունենալ: Նախապատրաստական աշխատանքները դրա համար տարվում են, և մեր համար, բացի փողոցային պայքարից, այլ գործիք անընկալելի է թվում մեկ պարզ պատճառով»,- ասել է նա՝ հավելելով, որ իրենց պլաններից գործընկերները տեղյակ են. «Մենք շատ ուրախ կլինենք, եթե մեզ բոլորը աջակցեն այս հարցում այնպես, ինչպես մենք ժամանակին աջակցել ենք այլ քաղաքական թիմերի գործընթացներին: Բայց անկախ դրանից, նույնիսկ եթե մենք մնանք միայնակ, մենք մեր առաքելությունը կանենք»։