Քաղաքական

«ԵԱՏՄ-ն չպետք է ունենա քաղաքական կամ աշխարհաքաղաքական օրակարգ»․ Փաշինյան

«ԵԱՏՄ-ն չպետք է ունենա քաղաքական կամ աշխարհաքաղաքական օրակարգ»․ Փաշինյան

Հայաստանը միության նախագահության ընթացքում հույս ունի ստանալ ԵԱՏՄ երկրների աջակցությունը, ԵԱՏՄ ղեկավարների ընդլայնված կազմով նիստին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«ԵԱՏՄ-ն տնտեսական ասոցիացիա է, որը չպետք է ունենա քաղաքական կամ աշխարհաքաղաքական օրակարգ։ Առևտրի և ինտեգրման հիմնական ազատությունները չպետք է սահմանափակվեն քաղաքական դրդապատճառներով»,- ասել է վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը պատրաստ է ճկուն մոտեցում ցուցաբերել։ Նա ընդգծել է, որ ԵԱՏՄ-ում մի շարք հարցեր են կուտակվել, մասնավորապես պետք է համաձայնեցնել էներգառեսուրսների ընդհանուր շուկաների գործունեության մոտեցումները։ 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական