Քաղաքական

Առուշ Առուշանյանը հրավիրվել է դատախազություն

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով հրավիրվել է դատախազություն։ Ինչպես տեղեկանում ենք Առուշանյանին ուղարկված ծանուցագրից, Գորիսի համայնքապետը պետք է իրեն պատկանող գույքի օրինականության վերաբերյալ սկսված ուսումնասիրությունների շրջանակներում դիրքորոշում հայտնի, ինչպես նաև հայտարարագիր ներկայացնի։

Այս գործի շրջանակներում դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հարցերով վարչություն է հրավիրվել նաև կինը՝ Միլենա Գասպարյանը, որն ընդգրկված է «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակում՝ 76-րդ հորիզոնականում։