Քաղաքական

«Նախագահին ինչ-որ լծակ տալու՞ եք, թե՞ չէ». Արթուր Խաչատրյան

«Նախագահին ինչ-որ լծակ տալու՞ եք, թե՞ չէ». Արթուր Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն անդրադարձել է «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններին, որի համաձայն առաջարկվում է ԱԱԾ տնօրենին ու նրա տեղակալներին նշանակել-ազատելու իրավասությունը նախագահից փոխանցել վարչապետին։

«Այս օրենքը մտցնելով ի՞նչ նպատակ ենք հետապնդում։ Այս երկրում նույնիսկ նախագահն է վարչապետի մոտ աշխատում․ ակնհայտ է, չէ՞։ Հիմա էդ օրենքը փոխում եք, որ ի՞նչ։ Նախագահին, դաշնամուր նվագելուց բացի, ինչ-որ լծակ տալու՞ եք, թե՞ չէ։ Գեներալական կոչումներ շնորհելու իրավունքը ձեռքից վերցրիք, հիմա ԱԱԾ տնօրեն նշանակելն եք վերցնում։ Լավ, էդ մարդը դուրներդ չի գալիս՝ հանեք, դրեք նորմալ նախագահ, որը երկրում ասելիք, անելիք ունի, բալանս պահելու իրավունք ունի»,- ասել է նա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական