Քաղաքական

«ԼՂ-ում ՀՀ-ի հատկացրած միջոցների մի մասն ապօրինի է ծախսվել․ պետք է բռնագանձվեն». Արշակյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«ԼՂ-ում ՀՀ-ի հատկացրած միջոցների մի մասն ապօրինի է ծախսվել․ պետք է բռնագանձվեն». Արշակյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Մտահոգություն կա, որ ԼՂ-ում ծախսված միջոցների մի մասը կարող է այլ նպատակների ծառայած լինել․ մասնավորապես, Հայաստանում և արտերկրում։ Այս առումով կցանկանամ իրավապահների ուշադրությունը հրավիրել»,- ասել է ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին ուղղված հարցում։ Նա նշել է, որ ապօրինի ծախսված այդ միջոցները պետք է հօգուտ Հայաստանի բռնագանձվեն ու օգտագործվեն պետության համար։

Նախարար Հովհաննիսյանը համաձայն է Արշակյանի հետ. «Ճիշտ եք, և ներկայացված օրենքի նախագիծը հենց դա էլ նախատեսում է, որ ողջ պարտավորության գումարի՝ 315 մլրդ դրամի նկատմամբ Հայաստանն ստանում է իրավունք, պահանջի իրավունքները զիջվում են Հայաստանին։ Մենք կարողանալու ենք հետագայում գնալ գումարների ետևից։ Եթե բացահայտվեն խնդրահարույց դեպքեր, կարողանանք գումարի պահանջ ներկայացնել»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական