Քաղաքական

«Սահմանազատման հարցերը կարող են երկար տևել». ԱԺ նախագահ

«Սահմանազատման հարցերը կարող են երկար տևել». ԱԺ նախագահ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի այն հայտարարությանը, որ սահմանազատման հարցը պետք է տարանջատվի խաղաղության պայմանագրից։ Սիմոնյանը չի բացառել նման հնարավորությունը՝ հայտարարելով, որ սահմանազատման և սահմանագծման պրոցեսը կարող է շատ երկար տևել. «Դեպքեր կան, որ 5-6 տարի է տևել, ասենք՝ Վրաստանի հետ սահմանագծումը»։

Խոսելով խաղաղության պայմանագրի մասին՝ նա նշել է. «Կարծում եմ, որ կարող ենք դիտարկել նման գործելաոճ, քանի որ դա կարող է երկար տևել: Իրական խաղաղության գնացող երկիրը որևէ խոչընդոտ չի տեսնի նման բաների մեջ: Ինչ-որ հարցեր ֆիքսելուց, խաղաղության պայմանագիրը կնքելուց, հասարակություններին խաղաղության բերելուց հետո կարող է նաև նման բան լինել, բայց դա իմ կարծիքն է»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական