ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է խաղաղության պայմանագրի կնքման հնարավորությանը։
Ըստ նրա՝ որևէ խաղաղության պայմանագիր չի կարող լինել, քանի դեռ Ադրբեջանը ՀՀ տարածքում է. «Բոլոր խնդիրները պետք է լուծվեն օկուպացված տարածքներից դուրս գալուց հետո»,- ասել է նա։
Ըստ Խաչատրյանի՝ Ադրբեջանին խաղաղության պայմանագիրը, միգուցե, ձեռք չի տալիս, քանի որ արդյունքում Հայաստանի տնտեսությունը վերելք կապրի․ «Ոգևորված չեն, որ Հայաստանի հեռանկարն այդպիսին լինի։ Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ խուսափի խաղաղության պայմանագիր կնքելուց։ Ադրբեջանը հիմա ամեն ինչ անում է, որ ստորագրվելու դեպքում էլ նոյեմբերի 9-ի նման մի փաստաթուղթ լինի, որ հետո հնարավոր լինեն խախտել»,- ասել է նա։