Քաղաքական

Փաշինյանն ու Ռայիսին մտքեր են փոխանակել «3+3» տարածաշրջանային հարթակի վերաբերյալ

Փաշինյանն ու Ռայիսին մտքեր են փոխանակել «3+3» տարածաշրջանային հարթակի վերաբերյալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ:

Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգային թեմաներին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել երկկողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքին:

Մտքեր են փոխանակվել «3+3» տարածաշրջանային հարթակի վերաբերյալ, կողմերն օգտակար են համարել Թեհրանում կայացած հանդիպումը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական