ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարել է, թե Ռուսաստանի քաղաքական, դիվանագիտական և զինվորական ղեկավարությանն ուղղված բազմաթիվ հարցեր կան։
Ըստ նրա, այդ հարցերը պետք է լուծվեն երկխոսության միջոցով, այդ թվում՝ ՀԱՊԿ հարթակում․ «Դրա համար անհրաժեշտ էր արմատապես փոխել քաղաքականությունը՝ կազմակերպությանն ստիպելով ավելի գործուն աշխատել։ Դրա փոխարեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ձգտում է վատացնել առանց այդ էլ վատ հարաբերությունները Ռուսաստանի հետ, իսկ հետո մեղադրել Մոսկվային այն բանում, որ հենց նա է լարվածություն ստեղծում հարաբերություններում»,- ասել է նա