ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը հայտարարել է, թե
Արցախի հիմնախնդրին դեռ շատ են անդրադառնալու․ «Առանց Արցախի հիմնախնդրի՝ չեմ կարծում, թե որևէ մեկն ինչ-որ բան կքննարկի։ Այսօր բոլոր շերտերում, բոլոր հանդիպումներում Արցախի խնդիրը քննարկվում է»,- ասել է նա։
Հարցին՝ ԼՂ խնդիրը չի՞ փակվել, Խաչատրյանն ասել է. «Արցախի, արցախցիների խնդիրներն առկա են, նրանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ ձեռնարկվելու են բոլոր քայլերը և՛ Հայաստանում, և՛ միջազգային ատյաններում»։
Նա խոսել է նաև ԼՂ-ից տեղահանվածների վերադարձի հնարավորության մասին. «Ադրբեջանի վարած քաղաքականությունը ցույց է տալիս, որ արցախահայության իրավունքները չեն կարող պահպանվել և կոտնահարվեն, եթե նրանք վերադառնան Լեռնային Ղարաբաղ»։