Քաղաքական

Վարչապետը Կոմֆորտ Էրոյին է ներկայացրել հայկական կողմի դիրքորոշումները

Վարչապետը Կոմֆորտ Էրոյին է ներկայացրել հայկական կողմի դիրքորոշումները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ Կոմֆորտ Էրոյին:

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում կայունության ու տևական խաղաղության հաստատման հնարավորություններին, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին ու վերջին զարգացումներին:

Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումները, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի սկզբունքների վերաբերյալ:

Մտքեր են փոխանակվել Ադրբեջանի կողմից էթնիկ զտման հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրների, դրանց լուծման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերի շուրջ: Երկուստեք կարևորվել է միջազգային հանրության աջակցությունը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական