Քաղաքական

Կարևորվել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության և Հայաստանի միջև ջրային ոլորտում համագործակցությունը

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ) գլխամասի Արևելյան, Կենտրոնական Ասիայի և Կովկասի վարչության Կենտրոնական Ասիայի և Կովկասի բաժնի տնօրեն Օգասահարա Կենջիի գլխավորած պատվիրակությանը։

Նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել հատկապես ջրային ոլորտում առկա համագործակցությունը։ Հանդիպման ժամանակ նախանշվել են ենթակառուցվածքների զարգացման ոլորտում հնարավոր համագործակցության այլ ուղղություններ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում քննարկել կոնկրետ ոլորտային ներդրումային ծրագրեր։