Քաղաքական

Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան

ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում  խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:

«Ադրբեջանը կարող է հայտարարել, որ շահագրգռված է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի վերջնականացմամբ, սակայն, դժբախտաբար, բառերը բավարար չեն՝ մենք պետք է կենտրոնանանք գործերի վրա։ 

Փաստն այն է, որ Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում միջազգային հանրության պաշտպանած սկզբունքների հիման վրա խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում»,- նշել է նա: