Քաղաքական

Գազի սակագինը 2024թ. չի փոփոխվի. փոխվարչապետ

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ Ռուսաստանից Հայաստան ներկրվող գազի գինը 2024 թվականին չի փոփոխվի, ըստ այդմ չի փոփոխվի սակագինը նաև սպառողների համար:

«Այս պահի դրությամբ մենք ունենք հստակ տեղեկություններ, որ 2024 թվականին սահմանին գազի գինը չի փոխվելու: Եվ վստահ եմ, որ, ըստ այդմ, նաև սակագինը չի փոփոխվի»,-ասել է Գրիգորյանը՝ «Արմենպրես»-ի հետ զրույցում։

Փոխվարչապետի տեղեկություններով՝ հայաստանյան «Գազպրոմը» մայր «Գազպրոմ»-ի հետ 2024 թվականի համար արդեն կքնել է պայմանագիրը, որով գնի որևէ փոփոխություն նախատեսված չէ: