ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է ԼՂ մասին՝ հիշեցնելով, որ Հայաստանն է ճանաչել ԼՂ–ն Ադրբեջանի կազմում.«Բարդ գործընթացներ են գնում Ղարաբաղի հետ կապված։ Բայց այդ մենք չենք հրաժարվել Ղարաբաղից։ Հայաստանն է ճանաչել, որ այն Ադրբեջանի մաս է։ Արել են դա նախաձեռնողաբար և մեզ առանձնապես տեղյակ չեն պահել»,- նշել է նա։