Քաղաքական

Դեպի ծով ելք չունեցող երկրների նախարարների հանդիպմանը մասնակցել է 13 երկրի ներկայացուցիչ

Կայացել է Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպման նիստը, որը նախագահել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Նիստն անցկացվել է տրանսպորտային կապակցվածության ռազմավարական նշանակության թեմայի շուրջ՝ Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների հաջորդ գործողությունների ծրագրին համատեքստում:

Նիստի ընթացքում ելույթով հանդես է եկել 19 ներկայացուցիչ` 13 երկրից և 6 միջազգային կազմակերպությունից. հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։