Մեղադրող կողմն այսօր միջնորդել է դիզվառելիքի գործով անցնող երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղավոր ճանաչել, սակայն ազատել քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով։
Պաշտպանական կողմն այսօր ճառով հանդես չեկավ, նիստը հետաձգվեց։ Հաջորդ դատական նիստը նախատեսված է դեկտեմբերի 28-ին։
Լրագրողների հետ ճեպազրույցում Սերժ Սարգսյանը, անդրադառնալով գործին, ասել է., թե դատախազությունն ուզում է «իր կարած գործն ավարտին հասցնել»։