Քաղաքական

«Որևէ մեկի հայտարարությամբ ԼՂՀ–ն չի կարող լուծարվել». Սերժ Սարգսյան

«Որևէ մեկի հայտարարությամբ ԼՂՀ–ն չի կարող լուծարվել». Սերժ Սարգսյան

Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանն, անդրադառնալով իրեն առնչվող դատական գործին, ասել է, թե դատախազությունն ուզում է «իր կարած գործն ավարտին հասցնել»։ Սարգսյանը կոչ է արել հաջորդ դատական նիստին հետևել պաշտպանների հայտարարություններին։

Նա մեկնաբանել է նաև Ղարաբաղի էջը փակ չլինելու մասին իր հայտարարությունը՝ ասելով. «Կգա ժամանակը, պարզ կդառնա՝ ինչ ենք նկատի ունեցել»։ 

ԼՂ-ից տեղահանվածների վերադարձի պայմանների մասին հարցին էլ պատասխանել է. «Պետք է արցախահայությանը հարցնել, թե ինչ պայմաններում են պատրաստ վերադառնալ։ Որ վերադարձը ցանկալի է, միանշանակ է։ Բայց այնտեղ պետք է լինեն համապատասխան պայմաններ։ Թե ինչպիսի պայմաններ, չեմ կարող ասել՝ չիմանալով, չուսումնասիրելով նրանց կարծիքը»։ 

Սերժ Սարգսյանը դեմ է արտահայտվել Ղարաբաղի «պետական ինստիտուտների» լուծարմանը․ «Ոչ մի բան էլ չի լուծարվում։ Հետո, Հայաստանի իշխանությունները որ լուծարեցին, իրենք հավե՞րժ են լինելու։ Դա կախված է մարդկանցից, որոնք բռնի տեղահանվել են Հայաստան։ Եթե նրանք ցանկություն չունենան, ոչ մի բան էլ հնարավոր չի լինի անել»։

Սարգսյանը շեշտել է նաև, որ Շահրամանյանի ստորագրած հայտարարությունը, որով ԼՂՀ–ն լուծարվում է, ոչինչ չի նշանակում․ «Որևէ մեկի հայտարարությամբ չի կարող ԼՂՀ–ն լուծարվել»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական