Քաղաքական

«Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանին կարող են կապվել նաև հյուսիսային ուղով». վարչապետ

«Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանին կարող են կապվել նաև հյուսիսային ուղով». վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպմանը խոսել է «Խաղաղության խաչմերուկի» մասին։ Վարչապետի խոսքով՝ Հայաստանը պատրաստակամություն է հայտնում վերականգնել երկաթուղային հաղորդակցությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև, ընդ որում՝ նախկինում գոյություն ունեցած երկաթուղիներով․

«Առաջինը հյուսիսային ուղին է, որը կապում է ադրբեջանական Ղազախի շրջանը Հայաստանի Տավուշի մարզի հետ, երկրորդը հարավային ուղին է, որն Ադրբեջանի արևմտյան շրջանները կապում է Նախիջևանի ինքնավար հանրապետության հետ։

Կարծում ենք՝ Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի և արտաքին աշխարհի հետ կարող են կապվել նաև հյուսիսային ուղով»,- ասել է նա։

Փաշինյանը շեշտել է, որ այս պատրաստակամությունը Հայաստանը հայտնել է պաշտոնապես։

Նա անդրադարձել է նաև ավտոճանապարհներին՝ ընդգծելով, որ դրանք կարող են ունենալ և հյուսիսային, և միջին, և հարավային ուղիներ․ 

«Հայաստանը «Խաղաղության խաչմերուկի» միջոցով կարող է կապվել և կապել այլ երկրները հյուսիս-հարավ և արևելք-արևմուտք առանցքներով»,-ասել է նա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական