Քաղաքական

Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետի յուրացրած հողատարածքը վերադարձվեց պետությանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետի յուրացրած հողատարածքը վերադարձվեց պետությանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՊՆ «Եռաբլուր» պանթեոնի հողատարածքի՝ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Սարգսյանին պատկանող հատվածը պետականացվել է և, կառավարության որոշմամբ, ամրացվել ՏԿԵ նախարարությանը։

Ինչպես տեղեկացրել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, գլխավոր դատախազության ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձման գործերով իրականացվող ուսումնասիրություններով շահագրգիռ անձանց միջև կնքվել է 4 հաշտության համաձայնություն, որոնցով պետությանն է փոխանցվել 6 միավոր անշարժ և 1 միավոր շարժական գույք՝ տրամադրելով նշված գույքերից Հայաստանի սեփականության իրավունքով արդեն իսկ գրանցված գույքերի ցանկը։ Քննարկվել է այդ գույքի տնօրինման հարցը և այն ամրացվել ՏԿԵ նախարարությանը։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական