Քաղաքական

Պարոն Արարքցյանը սկզբունքային գործիչ էր և պարզապես լավ մարդ. Ռոբերտ Քոչարյան

ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցական հեռագիր է հղել «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ՀՀ առաջին գումարման ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանի մահվան կապակցությամբ։

«Ցավով տեղեկացա ականավոր գործիչ Բաբկեն Արարքցյանի մահվան մասին։

Նրա դերակատարությունը մեծ է մեր պետության կյանքում՝ թե՛ որպես Ղարաբաղյան շարժման հիմքերում կանգնած պետական գործիչ, թե՛ որպես Գերագույն Խորհրդի, այնուհետև՝ առաջին գումարման Ազգային Ժողովի նախագահ։

Պարոն Արարքցյանը սկզբունքային գործիչ էր և պարզապես լավ մարդ, ով իր անուրանալի ավանդն ունի մեր պետականության կայացման գործում:

Ցավակցում եմ Արարքցյանների ընտանիքին և բարեկամներին»,- ասված է Քոչարյանի ուղերձում։

Հիշեցնենք, այսօր կյանքի 79 տարեկան հասակում մահացել է ԱԺ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանը։