Քաղաքական

«Ադրբեջան, Թուրքիա գնացող ճանապարհները պետք է բացվեն»․ Մարուքյան

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ Ադրբեջանն Իրանի հետ գործող ճանապարհ ունի, եթե բավարարված լինեին այդ կոմունիակացիայով, Հայաստանով Նախիջևանին կապվելու պատմությունը չէր լինի։ 

«Հայաստանով անցնող ճանապարհն ավելի արդյունավետ հնարավորություն է, որը ՀՀ-ին պետք է բերի դիվիդենտներ և շահեր, Հայաստանը պետք է ապաշրջափակվի, Ադրբեջան, Թուրքիա գնացող ճանապարհները պետք է բացվեն։ Ամբողջ բանակցություններն այն մասին են, որ Հայաստանն ապաշրջափակումից դուրս գա, բոլոր կողմերը կարող են դրանից շահել»,- ասել է Մարուքյանը։

Նա հավելել է, որ սահմանները բացվելու դեպքում «Հայաստանի թոքերի շնչելու հնարավորությունը կբացվի»։