Քաղաքական

«Հունվարին հույս ունենք հասնել պայմանագրի տեքստի վերջնականացման»․ Մարուքյան

«Հունվարին հույս ունենք հասնել պայմանագրի տեքստի վերջնականացման»․ Մարուքյան

Դեռ չունենք խաղաղության պայմանագրի վերջնական նախագիծ, որը պատրաստ լինի ստորագրման։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։ 

«Հունվարին Վաշինգտոնում սպասվող ԱԳ նախարարների հանդիպմանը, որին Ադրբեջանը տվել է իր համաձայնությունը, հույս ունենք  հասնել պայմանագրի տեքստի վերջնականացման»,- նշել է նա

Մարուքյանի խոսքով՝ նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթուղթն այլևս գոյություն չունեցող, չգործող փաստաթուղթ է, քանի որ այնտեղ գործող իրողություններն այլևս չկան։ 

Հատուկ հանձնարարություններով դեսպանը խոսել է նաև երաշխավորի ինստիտուտի կարևորության մասին․ 

«Որ քաղաքում էլ լինեն բանակցությունները՝ տվյալ երկրի մասնակից մայրաքաղաքները երաշխավոր չեն՝ ֆասիլիտատոր են, աջակցող, կողմերին օգնող, բայց երաշխավորի ինստիտուտը մեխանիզմ է, որը պետք է ներդրվի պայմանագրում»,- բացատրել է Մարուքյանը։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական