ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Լուիզ Ֆրենկելի հետ (Ֆլորիդա, դեմոկրատ)։
Դեսպանը կոնգրեսականին է ներկայացրել Հարավկովկասյան տարածաշրջանի վերջին զարգացումները, Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումից հետո ՀՀ առջև ծառացած հումանիտար մարտահրավերները։
Քննարկվել են նաև ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների հետագա զարգացման հնարավորությունները։