Քաղաքական

Միրզոյանը շնորհավորել է Լեհաստանի նորանշանակ ԱԳ նախարարին

ՀՀ ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Սիկորսկի Ռադեկին Լեհաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։

«Շնորհավորում եմ Լեհաստանի արտաքին գործերի նախարար նշանակվելու կապակցությամբ։ Ակնկալում եմ աշխատել ձեզ հետ՝ ավելի խորացնելու հայ-լեհական երկկողմ և բազմակողմ օրակարգը, ինչպես նաև ԵՄ շրջանակներում գործընկերությունը։ Լավագույն մաղթանքներն առջևում հաջող պաշտոնավարման համար»,- ասվում է Միրզոյանի «X»-ի էջում արված գրառման մեջ։